Մարսի տեսագրությունը դեպքի վայրից

NASA-ն հրապարակել է Մարսի նոր չքնաղ համայնապատկերի տեսագրությունը: Այն բաղկացած է Գեյլ խառնարանի վրա գտնվող Վերա Ռուբինի լեռնաշղթայից արված լուսանկարներից: Ի դեպ, Գեյլ խառնարանը ժամանակին կյանքի համար նպաստավոր պայմաններով հսկայական լիճ է եղել:
Sputnik

Քանի որ նկարահանումներն իրականացվել են Մարսի վրա ձմեռային արևադարձից քիչ առաջ, երկինքը մոլորակում շատ պարզ է, ինչի շնորհիվ հնարավոր է եղել լուսանկարներում անմահացնել մոլորակի համայնապատկերի ամեն դետալը:

Ինչպես բացատրել են ամերիկյան տիեզերական գործակալությունում՝ լուսանկարները բալանսավորվել են սպիտակ գույնով, դրա շնորհիվ պատկերները մոտ են մարդու աչքին սովոր երանգներին: Ուստի այնպիսի տպավորությու է՝ ասես նկարներն արվել են ցերեկվա ժամերին Երկրի վրա:

Curiosity մարսագնացի օգնությամբ լուսանկարներն արվել են հենց վայրէջքի պահին, ինչի շնորհիվ հնարավոր է հետևել մարսագնացի ամբողջ երթուղուն: