Սրճարանի ցանկացած այցելու կարող է շոյել այդտեղ բնակվող տարբեր ցեղատեսակների, հիասքանչ շներին, նրանց հետ լուսանկարվել և սելֆի անել և անգամ սնվելուց հետո որոշ ժամանակով քնել հենց շների համար նախատեսված տարածքում: Կենդանիներն իրենք էլ շատ սրտաբաց են և սիրով շփվում և խաղում են մարդկանց հետ:
Սրճարանը հատկապես մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհից Բանկոկ ժամանող զբոսաշրջիկների շրջանում: