Հարևաններն էլ վարակվեցին. վրացիները խենթանում են հայկական «Մի գնա» հիթի համար

Լայն հանրությանը Սպիտակցի Հայկո անունով հայտնի երգչի «Մի գնա» ստեղծագործությունը հասավ նաև Վրաստան: Համացանցում Armenian MUSIC անունով գրանցված օգտատերը «Մի գնա. Վրաստանը նույնպես թեմայի մեջ է» վերնագրով տեսանյութ է հրապարակել:
Sputnik

Տեսանյութում երիտասարդ տղաներն ու աղջիկները տապին, թե սառնամանիքին խենթացած ու կրքոտ պարում են հայկական երաժշտության վարակիչ հնչյունների ներքո:

Արտակ Արամյանի հեղինակած երգը հանրայնացվելուց հետո Հայաստանում մեծ սենսացիա առաջացրեց, այնուհետև Թուրքիայում, Իսրայելում, Սաուդյան Արաբիայում, Եգիպտոսում և Մարոկոյում ամենաշատ լսվող հիթը դարձավ: Ֆրանսիացի մեգաաստղ, ռեփ երգիչ Maître Gims-ը աղմուկ հանած երգի իր տարբերակը ձայնագրեց, որպեսզի նաև Եվրոպային պարտադրի ցնցվել այդ երգի երաժշտության ուղեկցութամբ: