Հայ նախանձելի փեսացուների լավագույն հնգյակը. նրանց սիրտը դեռ ազատ է

XXI դարում այդքան էլ հեշտ չէ «նախանձելի փեսացուի» տիտղոսը վաստակել։ Ովքե՞ր են ընդգրկվել Հայաստանի ամենանախանձելի փեսացուների հնգյակում։ Հայ հայտնի տղամարդկանցից ու՞մ է կարելի նախանձելի փեսացու համարել։ Sputnik Արմենիան ներկայացնում է ամենագործունյա և տաղանդավոր երիտասարդների հնգյակը, որոնք հուզում են ոչ միայն հայուհիների սրտերը։
Sputnik

Հենրիխ Մխիթարյան

Հայ նախանձելի փեսացուների լավագույն հնգյակը. նրանց սիրտը դեռ ազատ է

Հայաստանի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կյանքում առաջնայինը միայն ֆուտբոլը չէ, նա սիրում է կարդալ և խոսում է վեց լեզվով։ 29-ամյա երիտասարդ մարզիկին սիրում են ոչ միայն հայրենիքում, այլև դրա սահմաններից դուրս։ Ամեն անգամ, երբ նա որևէ գեղեցկուհու հետ հայտնվում է հասարակական վայրերում, նրա երկրպագուհիները հուսահատվում են։ Նրանք հատկապես անհանգստացան, երբ Մխիթարյանը հանրության մեջ հայտնվեց ռուս գեղեցկուհի, մոդել Վիկտորյա Լոպիրևայի ընկերակցությամբ։ Մխիթարյանը նույնիսկ նրա համար Հայաստանով էքսկուրսիա էր կազմակերպել։

Միկին Instagram-ում 2,6 միլիոն բաժանորդ ունի, հաջողված կարիերա, գրավիչ արտաքին, բարի է և, ինչ խոսք, լավ աշխատավարձ է ստանում։ Էլ Ուրիշ ի՞նչ է անհրաժեշտ ժամանակակից տղամարդուն ամենացանկալի փեսացուների ցանկում հայտնվելու համար։

Արթուր Ալեքսանյան

Հայ նախանձելի փեսացուների լավագույն հնգյակը. նրանց սիրտը դեռ ազատ է

Արթուրը թերևս բազմաթիվ հայ աղջիկների երազանքն է։ Նախանձելի փեսացուն 26 տարեկանում արդեն սպրոտային տիտղոսներ ունի։ Նա Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն է։

Հունահռոմեական ոճի ըմբիշը և «սպիտակ արջի» համբավ ունեցող Արթուրը սոցիալական կայքերում ակտիվ չէ, սակայն դա չի խանգարում ոսկեծամ դյուցազնին Հայաստանի և շատ այլ երկրների ամենանախանձելի փեսացուներից լինել։

Sputnik Արմենիայի ընթերցողներից մեկը պատմեց, որ տարիներ առաջ իր բարեկամների հետ ակնաբուժական կլինիկաներից մեկում դեպք է պատահել։ Տարեց կինը դժվարությամբ էր բարձրանում աստիճանները։ Այդ պահին կլինիկայի մոտ գտնվող Արթուր Ալեքսանյանը, տեսնելով, որ կինը դժվարանում է, գրկեց նրան և հասցրեց բժշկի սենյակ։ Մի՞թե նա երազանքի տղամարդ չէ։

Էդուարդ Վարդանյան

Հայ նախանձելի փեսացուների լավագույն հնգյակը. նրանց սիրտը դեռ ազատ է

26-ամյա Էդուարդ Վարդանյանը խառը մենամարտի (ММА) պրոֆեսիոնալ ըմբիշ է։ Երիտասարդ մարզիկն արդեն բազում նվաճումներ և տիտղոսներ ունի․ նա մարտական սամբոյի գավաթակիր է, թայական բռնցքամարտի Ռուսաստանի առաջնության մրցանակակիր և ոչ միայն։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Էդուարդը խոստովանեց, որ հետագայում (կարիերան ավարտելուց հետո) կցանկանար բինեսով զբաղվել։ Իսկ հիմա ընկերոջ՝ հունահռոմեանական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի հետ մտադիր է Հայաստանում MMA-ին նվիրված սեմինարներ ու վարպետության դասընթացներ անցկացնել՝ մարտական արվեստները զարգացնելու նպատակով։

DJ Kan

Հայ նախանձելի փեսացուների լավագույն հնգյակը. նրանց սիրտը դեռ ազատ է

Black Star տարբերանշանի աստղ DJ Kan-ը, նույն ինքը Պատվոկան Առաքելյանը մեծ պահանջարկ է վայելում։ «Ну что за дела» և «Ангел» երգերի կատարողն ընդամենը 25 տարեկան է, սակայն նա արդեն հասցրել է ոչ միայն մենակատարի, այլ դիջեյի համբավ ձեռք բերել։ Կանը ակումբային հարթակի սիրահար է։


2014 թվականից նա համագործակցում է հիփ-հոփ կատարող Տիմատիի հայտնի տարբերանշանի հետ, ինչը ռուսական բազում արտիստների երազանքն է՝ թե սկսնակ և թե պրոֆեսիոնալ։

Խորհրդավոր աչքերով ու դաջվածքներով այս երգիչի սոցիալական ցանցերում ամեն օր երկրպագուները հիացած մեկնաբանություններ է թողնում։

Անդրե

Հայ նախանձելի փեսացուների լավագույն հնգյակը. նրանց սիրտը դեռ ազատ է

Հայտնի երգիչ Անդրեն մինչև հիմա ազատ է։ Համենայն դեպս երգիչը չի սիրում խոսել անձնական կյանքի մասին։

«Եվրատեսիլ —2006» միջազգային երգի մրցույթի մասնակիցն իր յուրօրինակ ձայնով ու լիրիկական երգերով հասցրել է միլիոնավոր կանանց գերել։

Երաժիշտը պարբերաբար ԱՄՆ է մեկնում: Եթե հավատանք լրատվամիջոցներին՝ նա այնտեղ բիզնես է հիմնել և ջինսե հագուստի հավաքածու ունի։