Հայաստանի բանկերը թալանել են պարտապաններին․ ինչպե՞ս չանցնել «կարմիր գիծը»

Հիմա վարկը ուշացնելու համար չի կարելի բուն վարկից մի քանի անգամ ավելի շատ գումար վրան ավելացնել։
Sputnik

Արամ Գարեգինյան, Sputnik.

Նոր 2018 թվականը թեթևություն բերեց բանկերի անհույս պարտապաններին։ Եթե մենք հանկարծ մեր աշխատանքը կորցնենք, կամ մեզ հանկարծ պետք գա գումար (որը չենք կարողանա վերադարձնել), մեր կյանքն ավելի կհեշտանա։ Այս մասին հոգացել է Քաղաքացիական օրենսգիրքը։

Հիմա վարկային տուգանային վճարները չպետք է գերազանցեն բուն վարկի չափը։ Այսինքն՝ եթե մենք 100 հազար ենք պարտք, չվճարելու դեպքում մեզանից կարող են պահանջել առավելագույնը 200 հազար դրամ (դա վերաբերում է և՛ ֆիզիկական անձանց, և՛բիզնեսին)։ Իսկ մինչ այդ ինչպե՞ս էր։

Դեբես․․․էրգո դեբես

Ոչ, ոչ, սա պարտապաններին կամ բանկերին ուղղված հայհոյանք չէ։ Սա լատինական debes, ergo potes (պարտք ես, ուրեմն կարող ես) ասացվածքի տխուր փոփոխություններով տարբերակն է։ Ոչ, այսօր շատերը պարտք են, բայց չեն կարող։ Իսկ դուք կկարողանայի՞ք։ Ներկայացնենք մի քանի օրինակ, որոնք մեզ փոխանցել է Հայաստանի ֆինանսական պաշտպանի գրասենյակը։ Հասկանալի պատճառներով պարտապանների անունները չեն նշվում։

Ինչպե՞ս չդառնալ բանկի հավերժ ստրուկը. խորհուրդ է գալիս Հայաստանի ֆինանսական օմբուդսմենը

2015 թվականի հոկտեմբերին քաղաքացին բանկից երկու տարով 400 հազար դրամ վարկ է վերցրել։ Նա 70 հազարից մի քիչ ավել էր վճարել։ Դատարանը պահանջել է նրանից վերադարձնել չմարած գումարն ու հաշվի սպասարկման գումարը։ Հետո պահանջել է հետևյալը (փորձեք չշփոթվել)՝ վարկի ժամկետանց գումարը (վճարման դադարի պահից սկսած), դրա չմարած տոկոսները, տուգանք՝ վարկն ու տոկոսները ուշացնելու համար, տուգանք հիմնական գումարի ու տոկոսների համար, բայց արդեն ոչ թե վճարումների դադարի, այլ մինչ վարկային պայմանագրի դադարը։

Ընդհանուր առմամբ պարտքը կազմել է 2 միլիոն 200 հազար դրամ՝ հինգ ու կես անգամ ավելի շատ, քան բուն վարկը։

Որոշ փոփոխություններով ևս երկու դեպք է ներկայացվել։ Առաջին դեպքում 161,5 հազար դրամ վարկի համար 1 միլիոն 240 հազար դրամ տուգանք է եկել, մյուս դեպքում՝ 360 հազար վարկի համար՝ 1 միլիոն 240 հազար դրամ։

Բանկերը մեզ մի շապիկով են թողնում. բանկերը կարո՞ղ են «բարի» դառնալ

Ընդհանրապես, «բարի» դառնալ չեն կարող։ Քանի որ մեզ վարկ տրամադրելու համար բանկն ինքն էլ է պարտք վերցնում։ Ումի՞ց։ Նախ՝ հենց մեզանից, քանի որ մեր ավանդները այն գումարներն են, որոնք մենք պարտքով տալիս ենք բանկերին։

Տնտեսագետ. «Քաղաքացին իր բարեկեցության հաշվին հայտնվում է վարկը փակելու խնդրի առաջ»

Ժամանակին դրանք վճարելու համար բանկը պետք է վարկային գումարներ ստանա։ Եթե չհասցնի, մեզ մուծելու է տուգանքները, որոնք պարտապաններից է պահանջում։ Տարբեր երկրներում տարբեր ձև է լինում, սակայն Հայաստանում հիմնականում բանկերն են իրենց ավանդատուներին՝ այսինքն մեզ, պարտք լինում։

Կարծես, սարսափելի չէ, եթե մեր մուծումն ուշացնեն։ Իսկ այլ բանկերին ու ֆինանսական կազմակերպությունների՞ն։ Դրանք ոչ սպասելու են, ոչ էլ ներելու։

Մարդկայինի գործակիցը

Տուգանքների միջանցքը մենք նկարագրեցինք ժպիտով ու բանկերի դրության մեջ մտնելով։ Քանի որ կողքից էինք դրան նայում։ Իսկ Ջեմմա Ն.-ն անցել է դրա միջով։

Նա երևանյան թատրոններից մեկի երգչախմբում է երգում։ Նվազագույն աշխատավարձով նա ստիպված էր անկողնուն գամված մորը պահել։ Իսկ սեփական անձի մասին այդպիսի դեպքերում չես մտածում։

Վեց տարի առաջ նա բանկում գրավ էր դրել ոսկյա ժամացույցը։ Դրա դիմաց 50 հազար դրամ էր ստացել, սակայն չէր կարողացել ժամացույցը հետ գնել։ Հորից հիշատակ մնացած ժամացույցը չկորցնելու համար նա հատ-հատ տան եղած քիչ քանակությամբ ոսկյա իրերն էր գրավ դնում։ Բանկը հաճույքով ընդունում էր, իսկ ուշացման յուրաքանչյուր օրվա համար գումարից 0,2% տուգանք էր ավելացնում։

Իշխանությունները չեն ցանկանում իրենց սահմանափակել. ինչպե՞ս վարվել պետական պարտքի հետ

362 հազար դրամը՝ կես տարվա աշխատավարձը, նա կկարողանար վերադարձնել, եթե ինքն ու մայրը դադարեին սնվել։

Ոսկին աճուրդում 240 հազար դրամով վաճառեցին։ Մեկ երրորդով պակաս։ Ու կրկին աճուրդի օրենքներով՝ բան չունենք ասելու (ոսկու սահմանափակ ցուցադրում)։ Գումարը բանկին փոխանցեցին, իսկ տոկոսը վճարելու համար նրա աշխատավարձից էին պահում։ Ինչպես է նա՝ մոր հետ միասին, այդ երկար ամիսները ապրել՝ անհնար է երևակայել․․․Ու պարզվում է՝ դա ոչ ոքի չի էլ հետաքրքրել։ Քանի որ բանկային ռիսկերի գործակիցը դրանից չի փոխվում։

Ապագայում ցանկալի կլիներ տեսնեինք, որ բանկերը եթե չեն օգնում մեզ ապրել, ապա գոնե չեն թողնում վարկերի տակ սննկանալ ու խորհուրդ են տալիս, երբ և որտեղ չհատել «կարմիր գիծը»։ Ու սա ուտոպիա չէ, այլ իրականություն։ Ընդ րում՝ ոչ միայն երկրի զարգացման շրջանակում։ Նախորդ տարի մեր ֆինանսական հաշտարարի գրասենյակի հետ այդպիսի փորձ են փոխանակել հարավաֆրիկյան գործընկերները։ Կցանկանան արդյո՞ք բանկերն ազատել մեզ պարտքի անդունդից։ Դեռ պարտավոր չեն։