Ինչպես ռուս Ալլա Կապչիկաևան սիրահարվեց Հայաստանին և դարձավ առաջին հայ դահուկորդը

Ալթայցի Ալլա Կապչիկաևա-Միքայելյանն առաջին կինն էր, ով ձմեռային օլիմպիական խաղերում բարձրացրեց Հայաստանի դրոշը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Դահուկորդուհի Ալլա Միքայելյանը (Կապչիկաևա) ոչ մի գնով և ոչ մի այլ վայրի հետ չի փոխարնի իր հարազատ Աշոցքը, որտեղ ապրում է սիրելի ամուսնու՝ Հայաստանի դահուկասպորտի բազմակի չեմպիոն Արթուր Միքայելյանի և իրենց երկու որդիների հետ: Այդ մասին Ալլան խոստովանել է Sputnik Արմենիա ռադիոակայանի հետ հարցազրույցում: Ալլա Միքայելյանը, ում աղջկական ազգանունը Կապչիկաևա է, առաջին կինն է, ով 1998 թվականին Նագանոյում կայացած ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ բարձրացրեց Հայաստանի դրոշը: Հայաստանի հետ դահուկորդուհուն կապում է Արթուր Միքայելյանի հետ ամուսնությունը, երկու որդիները և, իհարկե, սերը Հայաստանի նկատմամբ:

Հայկական սպորտի վերելքն ու վայրէջքը. Արոնյանի հաղթարշավն ու ծանրամարտիկների արգելքը

«Մենք Աշոցքի լեռներում՝ 2 հազար մետր բարձրության վրա մեզ շատ հարարավետ ենք զգում և ոչ մի գնով այդ լեռները չենք փոխարինի Արարատյան հարթավայրի հետ: Այստեղ դրախտային անկյուն է, որը մենք ստեղծել ենք սեփական ձեռքերով»,- ասում է Ալլան:

Նրա խոսքով՝ Հայաստանում նա իր մարզական կյանքով է ապրում, իսկ Ալթայում կյանքն անցյալում է: Ալլան ստիպված է եղել նպատակին հասնելու համար բազմաթիվ դժվարություներ հաղթահարել: Հայաստան տեղափոխվելուց հետո դահուկորդուհու մասին իմացան երկրի մարզական ոլորտի պաշտոնյաները: Հենց նրանք էլ առաջարկեցին Ալլային Նագանոյի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ներկայացնել Հայաստանը:

«Այն ժամանակ ես գործող մարզիկ չէի, բայց որոշեցի խիզախել: Ես միակ թեկնածուն էի: Ինձ փոքր ֆինանսական օգնություն տրամադրեցին, նվազագույն մարզական համազգեստ գնեցին: Ես մեծ հաճույքով Հայաստանը ներկայացրեցի օլիմպիական խաղերի ժամանակ»,- պատմում է Միքայելյանը:

Ալլան խոստովանում է, որ սպորտն ամենօրյա համառ աշխատանք է: Միակ բանը, որ նրան հանգիստ չի տալիս՝ ավագ որդու՝ Սերգեյի վնասվածքն է: Հայաստանի առաջատար դահուկորդը ծնկի վնասվածքից հետո այժմ վերականգնում է առողջությունը:

«Սերգեյը մեր թիմի առաջատարն էր, նրան համաշխարհային մակարդակի մարզիկ էին համարում, որոշ երկրներ Սերգեյին անգամ որպես մրցակից չէին ընդունում՝ գիտակցելով, որ նա իրենց մարզիկների համեմատությամբ բավականին ուժեղ է»,- հավաստիացնում է Ալլան:

Սերգեյի վնասվածքը ընտանեկան վիշտ է, սակայն նրանք չեն հուսահատվում: Սերգեյն իր երկրի անունից կշարունակի պայքարել դահուկասպորտում, եթե նրան օգնեն բուժվել: Իսկ դրա համար մեծ գումարներ են հարկավոր: Ձմեռային օլիմպիական խաղերում հենց նա պետք է ներկայացներ Հայաստանը, սակայն իրավիճակը փոխվեց: Այժմ Հայաստանը կներկայացնի Սերգեյի կրտսեր եղբայրը՝ Միքայել Միքայելյանը: