Սամվել Ալեքսանյանի հիվանդանոցը խորամանկության է դիմում

«Ժամանակ» թերթն անդրադարձել է սոցփաթեթից օգտվողների հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. «Վերջին օրերին «Աստղիկ» ԲԿ-ն բավական լուրջ խորամանկության է դիմում սոցփաթեթի շահառուներին իր հիվանդանոց հրավիրելու համար: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Հայտնի է, որ սոցփաթեթի շահառուն ինքն է ընտրում, թե որ ԲԿ-ում բուժզննում անցնի, սակայն շահառուներից մեզ պատմեցին, որ «Աստղիկ» ԲԿ-ից զանգահարում են և ներկայանում առողջապահության նախարարության աշխատակից ու հայտնում, որ պետք է սոցփաթեթի շրջանակում բուժզննում անցնել «Աստղիկ» ԲԿ-ում»,- նշված է հոդվածում:

Թերթը եզրակացնում է, որ առողջապահության նախարարությունը կա՛մ համագործակցում է գործարար, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, կա՛մ վերջինիս բժշկական կենտրոնը ինքնագործունեությամբ է զբաղվում»: