Մխիթարյանի փոխանցումից հետո գնդակը հայտնվեց դարպասում. «Արսենալը» հաղթում է «Էվերթոնին»

Հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» կազմում մրցում է «Էվերթոնի» հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ հաղթում է «Էվերթոնին»:

Օբամեյանգը Մխիթարյանին իր եղբայրն է համարում

Հանդիպման 6-րդ րոպեին «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Աարոն Ռեմսին:

Ութ րոպե անց «զինագործները» երկրորդ գնդակը հակառակորդի դարպաս ուղարկեցին։ Գոլի հեղինակ դարձավ Լորան Կոսելնին։

Արդեն 19-րդ րոպեին հաշիվը դարձավ 3։0։

37-րդ րոպեին Մխիթարյանի երկրորդ գոլային փոխանցման շնորհիվ «Էվերթոնի» դարպասում հայտնվեց 4-րդ գնդակը։ Գոլի հեղինակ դարձավ Պիեր Էմերիկ Օբամեյանգը։