«Գզգզված» Comedy Woman-ը. Եփրիկյանը Վարնավայի հետ հետաքրքրաշարժ լուսանկար է հրապարակել

Comedy Woman-ի աստղ և գաղափարային ոգեշնչող Նատալյա Եփրիկյանն ու շոուի դերասանուհի Եկատերինա Վարնավան շրջել են հոլիվուդյան աստղերի տների կողքով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Comedy Woman-ի մասնակից և հեռուստանախագծի հեղինակ Նատալյա Եփրիկյանն ուրախացրել է երկրպագուներին ` Instagram-ում լուսանկար հրապարակելով, որում նա հեռուստաշոուի աստղ Եկատերինա Վարնավայի հետ է:

Նատալյա Անդրեևնան (Comedy Woman-ում հենց այսպես են նրան դիմում) լուսանկարին կից գրել է. «Մանանան և Շորենան. #թութութուաչքովչտան»:

Ռուսական հեռուստատեսությունում բազմաթիվ շոուների հաղորդավարուհի Եկատերինա Վարնավան նույնպես համատեղ լուսանկար է հրապարակել ընկերուհու հետ. «Խոյն ու Աղեղնավորը շրջում են Mulholland dr.😎-ի վայրերով», — գրել է Վարնավան:

Գուցե գրառումը կապված է Դևիդ Լինչի «Mulholland Drive» ֆիլմի հետ, կամ գուցե աղջիկն ակնարկում է, որ շրջում է հայտնի հոլիվուդյան աստղեր` Ջոն Տրավոլտայի, Մարլոն Բրանդոյի տների տարածքում (հենց այդ փողոցում են ապրում հոլիվուդյան աստղերը):

«Կարծես երկու քույրիկներ լինեք` 15 և 16 տարեկան: Եթե ձեզ չճանաչեի, կմտածեի թե դեռահասներ եք», — գրել է annasnkvch33 մականունով օգտատերը:

Ընկերուհիներին կարծես նույնիսկ չի էլ մտահոգել իրենց արտաքինը։ Զգացվում է, որ նրանք ընտրել են բնական գեղեցկությունը: Երկրպագուներից մեկին հենց այդ հանգամանք է ամենից շատ դուր եկել:

Ո՞ր սոցցանցերն են սիրում հայերը, կամ ինչու են նրանք արտագաղթում Facebook-ից

«Նատալյա, քեզ շատ է սազում «գզգզված» լինելը: Իսկապես, հիասքանչ ես», — պնդել է 7kontinent մականունով օգտատերը:

Երկու գեղեցկուհիներն այժմ շրջագայում են ԱՄՆ-ում: Ավելի վաղ Եփրիկյանը հանդիպել էր ռուս երգիչ և «Նոր ալիքի» հաղթող Սերգեյ Լազարևին: Ավելի ուշ նա հայտնվել էր Լաս Վեգասում, որտեղ գտել էր «պատմական հայրենիքը»` Հայաստանը, ինչպես նաև Մոսկվայի անհաջող թաղամասերից մեկը` Բուտովոն:

Նատալյա Եփրիկյանը երգիծական ժանրի դերասանուհի է և հեռուստապրոդյուսեր: Ծնվել է վրացահայ ընտանիքում: Խաղացել է ՈՒՀԱ-ի «Մեգապոլիս» թիմում։