ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Հայկական արմատներ ունեցող ռուս հրուշակագործ Մարո Կարապետյանի քաղցրաբլիթային բազմաթիվ ֆիգուրները և տնակները գերել են բազմաթիվ եկատերինբուրգցիների սրտերը։
Մարոն վաղուց է դրանք թխում վաճառքի համար, սակայն քաղցրաբլիթներ պատրաստելով հրապուրվել է դեռ հինգ տարի առաջ։ Այդ մասին նա պատմել է տեղական ЕТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Դա ինձ համար հոբբի է, հաճույքի համար է։ Քրոջս հետ ենք թխում և չենք սպասում, թե երբ պատվերներ կլինեն։ Հղիության արձակուրդ գնալուց հետո ցանկացա որևէ լուրջ բան անել և աշխատանքի ընդունվեցի հանրային սննդի ոլորտում։ Աշխատում էի այն ռեստորաններում, որտեղ կարելի էր ինչ-որ բան սովորել։ Աշխատանքը ծանրաբեռնված էր։ Հետո մենք որոշեցինք քաղցրաբլիթներից տնակներ պատրաստել, այնուհետև քաղցրաբլիթներ», — ասել է Մարոն։
Մարոն մինչև վերջնական արտադրանք ստանալը խմոր է պատրաստել, մի քանի անգամ փորձել դրանից յուրօրինակ և համեղ թխվածքներ թխել և երբ ամեն ինչ ստացվել է, պատրաստի խմորեղենների լուսանկարները հրապարակել է սոցցանցերում:
Մարոյի տնակները կախարդական են, դրանք յուրաքանչյուր երեխայի համար առանձին են թխում. քաղցրաբլիթը պատրաստվում է երեխայի սիրած կերպարի նմանությամբ:
Ամենից լավ քաղցրաբլիթներից պատրաստված տնակներն են վաճառվում։ Մարոն պատմում է, որ մարդկանց ամենից շատ հետաքրքրում է, թե ինչպես է նրանց հաջողվում փաթեթավորել քաղցրաբլիթները։ Հաճախորդները քաղցր տնակները փոստով են ստանում։
Մարոն մտադիր է արվեստանոց-հրուշակարան ստեղծել, որը մասնագիտացված կլինի քաղցրաբլիթային տնակների արտադրության գործում։