3 րոպե ուրախության ճիչ. Դուբայում բացվել է աշխարհի ամենաերկար զիփլայնը

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հայտարարել են աշխարհի ամենաերկար զիփլայնի (հատուկ սարքավորման միջոցով ճոպանով իջնել) պաշտոնական բացման մասին։
Sputnik

Աշխարհի ամենաերկար զիփլայնը բացվել է երկրի հյուսիսում` Ռաս էլ Հայմա էմիրությունում։

Զիփլայնը գետնից 1 680 մետր բարձրության վրա է, դրանով կարելի է մինչև 150 կմ/ժ արագություն բացել։ Միջին արագությունը 120 կմ/ժ է։

Jebel Jais Flight zipline–ի երկարությունը (Ջեբել Ջայիս լեռան անվանումը) կազմում է 2,83 կմ է։ Զիփլայնով անցնելը միջինում տևում է երեք րոպե։

ԱՄԷ–ի զիփլայնն արդեն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենաերկար զիփլայն։

Նախորդ նման ռեկորդը պատկանում է Պուերտո Ռիկոյի զիփլային, այն 600 մետրով ավելի կարճ է, քան ԱՄԷ–ինը։