ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանն այսօր` փետրվարի 2-ին, դուրս է գրվել հիվանդանոցից և արդեն տանն է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով թատերախմբի ղեկավար Վյաչեսլավ Դյաչենկոյին։
«Արմեն Բորիսովիչը տանն է և շարունակում է ամբուլատոր բուժումը, իսկ մենք նրան անհամբերությամբ սպասում ենք թատրոնում։ Նա դեռ կհասցնի մասնակցել «Պիգմալիոն» ներկայացման առաջնախաղին նախորդող ներկայացմանը։ Պրեմիերային ներկայացումները նախատեսված են փետրվարի 8-ին և 9-ին»,- ասել է նա։
Հունվարի 31-ին տեղեկություն էր հրապարակվել, որ Ջիգարխանյանը հիվանդանոց է տեղափոխվել։ Դերասանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը վստահեցրել էր, որ պատճառը վիրուսն է կամ մրսածությունը։