«Սաքո, բարով մաշես, ախպեր». «Նիվայի» հայկական տարբերակով թյունինգ Ռոստովում

Սաքո անունով հային պատկանող թյունինգ արված սև «Նիվայի» տեսանյութն, ամենայն հավանականությամբ, Դոնի Ռոստովում հրապարակել է Mash թելեգրամ ալիքը
Sputnik

Տեսանույթի տակ հետևյալ մակագությունն է արված՝ «Niva Rostov. А. У. Е. համարներով. ղեկի դիմաց նստած աստղը երթևեկում է տոլմայով»

«Ինչպե՞ս կարելի է չնկարել այս մեքենան: Սաքո, շնորհավորում եմ մեքենայի առիթով… հետո էլ ասում եք հայերը, հայերը… հայերը մեքենա են սարքում: Լավ նայեք, տղերք, որ հասկանաք՝ սա «Նիվա» է»,- ասում է նույնպես հայ օպերատորը՝ ուսումնասիրելով մեքենան:

Որից հետո նա եղբայրաբար համբուրում է երջանիկ Սաքոյին՝ շնորհավորելով այդ ձեռքբերման առիթով: