Վարչապետը հանձնարարեց կառավարությանը «դասեր քաղել» Դավոսից

Դավոսում Կարապետյանը հանդիպել է Նիդեռլանդների վարչապետի, Ռուսաստանի փոխվարչապետի, Կանադայի և ԱՄԷ–ի ներդրումային ընկերությունների ղեկավարների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններն աշխատանքների լայն հնարավորություններ են ստեղծում։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը։

Կառավարությունը ռեալիթի շոու չէ. ինչպես կանցկացվեն նիստերը

Նա հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրենին մեկ շաբաթում այցի արդյունքների մասին հաշվետվություն պատրաստել և ընդհանուր տեղեկատվություն փոխանցել նախարարություններին:

Նա հանձնարարեց արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների, ինչպես նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին իրենց ուղղություններով զարգացնել ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հիշեցնենք, որ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում Հայաստանի վարչապետը հանդիպել է Նիդեռլանդների վարչապետի, Ռուսաստանի փոխվարչապետի, Ասիական զարգացման բանի և Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության, ինչպես նաև Կանադայի և ԱՄԷ-ի ներդրումային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ։