Հայաստանի ամենատարեց բնակիչը. 117 տարեկան տատը պատմում է` ինչ է պահում սնդուկում

Նոր Կյանք գյուղում բնակվում է Հայաստանի ամենածեր քաղաքացին` Ֆարանգ Բաղդասարյանը։ Տատիկը 117 տարեկան է, նա Հայաստան է եկել Իրանից։
Sputnik

Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են Հայաստանի լեգենդար բնակչուհուն` իմանալու համար, թե ինչպես է նա ապրել այս տարիներին, ինչով է զբաղվել։

Ֆարանգ տատն առաջիններից է եղել, որ ընտանիքի հետ Իրանից տեղափոխվել է Հայաստան։ Այդ ժամանակ բազմաթիվ իրանահայեր հիմնել են Նոր Կյանք գյուղը` զրոյից իրենց ձեռքերով կառուցելով այն։

Հնարավոր է, որ Ֆարանգ Բաղդասարյանը ոչ միայն հայկական անձնագիր ունեցող ամենատարեց կինն է, այլ նաև երկրի ամենածեր մարդը։ Նախորդ ռեկորդակիր կինը` Ճամայկայի բնակիչ Վայոլետ Մոս Բրաունը, մահացել է 2017թ-ին 117 տարեկանում։