Tradewise Chess Festival. Արոնյանը` հաղթողների թվում

Ջիբրալթարում Tradewise Chess Festival-ում Լևոն Արոնյանը գրավեց չորրորդ տեղը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Ջիբրալթարում ավարտվեց Tradewise Chess Festival (276 մասնակից) շախմատի միջազգային փառատոնը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտանական կայք էջը:

Վերջին՝ տասներորդ տուրում, Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ ու 7.5 միավորով բաժանեց 1-7-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Արոնյանը 4-րդն է:

Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի արեց Լուկա Մորոնիի (Իտալիա) հետ և պայքարն ավարտեց 98-րդ հորիզոնականում (5,5 միավոր):

Մրցանակակիրների եռյակը կազմեցին՝ Նակամուրան, Ռիչարդ Ռապպորտը (Հունգարիա) եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա):