Հալեպում վերականգնում են ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության մարգարիտներից մեկը

«Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամները 2013 թ.–ին Սիրիայում ավերել են 45 մետրանոց մինարեթը` մահմեդական մզկիթներին կից աշտարակը, որի վրա բարձրանում են մոլլաները և բարձր երգաձայն աղոթքով հավատացյալներին աղոթքի հրավիրում:
Sputnik

Սիրիական Հալեպում հիմա ընթանում են շինարարական աշխատանքներ` մինարեթը վերականգնելու համար։

Հալեպի Մեծ մինարեթի շինարարությունը մեկնարկել է VIII դարում։ Այժմ այն ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության մաս է համարվում։ Մինարթեը գրաված «Ջեբհաթ ան–Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամները (արգելված ՌԴ–ում) իրենց հետևից միայն ավերակներ էին թողել։

Մինարեթը, որը նաև անվանում են «Սիրիայի մարգարիտ», կառուցումից 4 դար անց վերակառուցվել է ուժեղ հրդեհից հետո։ Որոշ տեղեկությունների համաձայն` այս մզկիթում է թաղված Զաքարիա մարգարեն։

Մզկիթի լրիվ վերականգման համար կպահանջվի 3 տարի։