Ինչպիսի՞ փետրվար են խոստանում օդերևութաբանները. եղանակի ամսական կանխատեսում

Փետրվար ամսվա ընթացքում և՛ Երևանում, և՛ մարզերում առանձին օրերի կնկատվի օդի ջերմաստիճանի նվազում, բայց դա չի խանգարի, որ գրանցվի վերջին ժամանակների ամենատաք փետրվարը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի —Sputnik. ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է փետրվար ամսվա եղանակային կանխատեսումը: Ըստ «Հայհիդրոմետի» 2018-ի փետրվարը աննախադեպ տաք կլինի:

Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը կգրանցի +1…+3 Cտաքություն, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև —5…-7 C, առանձին օրեր ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում` մինչև +14…+17 C: Ի դեպ, արձանագրված տվյալներով՝ այս փետրվարին սպասվող տաքությունն աննախադեպ է: Մինչ հիմա փետրվարին վերոնշյալ մարզերում միջին բացարձակ նվազագույնը կազմել է —14…-16C, առավելագույնը` +9…+11 C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ:

Դիմավորում ենք տաք փետրվարը. եղանակի տեսություն

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է —2…-5C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև —10…-15C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +6…+10C: Այս մարզերում դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը —13…-25 C է եղել, առավելագույնը` +2…+5C: Այստեղ էլ ամսական տեղումների քանակը նորմային մոտ է:

Լոռու մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է —2…+1 C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև —10…-15C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +14…+17 C: Այստեղ էլ մինչև այժմ գրանցված առավելագույն տաք եղանակի գերևազանցում կնկատվի: Դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` —17…-22C է եղել, առավելագույնը` +8…+10C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ:

Գագիկ Սուրենյանը «գտել է» Պարույր Սևակի փնտրած եղանակը

Տավուշի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…+4 C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև —4…-7 C, առանձին օրեր ցերեկը` օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +15…+20C: Բազմամյա միջին բացարձակ նվազագույնը եղել է —10…-14 C, առավելագույնը` +12…+14C: Ամսական տեղումների քանակը կգրանցվի նորմային մոտ:

Վայոց ձորի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +1…+3C, լեռնային շրջաններում` —2…-3C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև —5…-7C, լեռնային շրջաններում` —12…-15C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում նախալեռնային շրջաններում ցերեկը՝ մինչև +14…+17C, լեռնային շրջաններում` +5…+10C:

Սուրենյան. «Դրանից տաք լինել չի կարող տարվա այս ժամանակահատվածում»

Սյունիքի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը հովտային շրջաններում կգրանցի +4…+6C, լեռնային շրջաններում` 0…+2 C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը հովտային շրջաններում մինչև —2…-7C, լեռնային շրջաններում` —8…-13C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում հովտային շրջաններում ցերեկը՝ մինչև +15…+20C, լեռնային շրջաններում` +10…15C: Այստեղ էլ կգրանցվի նորմայից բարձր ջերմաստիճան

Երևան քաղաքում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1…+2C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև —5…-7C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +14…+17C: Մայրաքաղաքում դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը մինչ օրս եղել է —14…-16C, առավելագույնը՝ +9…+11C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ: