ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատակել է, որ նեղացել է իրեն ԱՄՆ–ի այսպես կոչված «կրեմլյան զեկույցում» չընդգրկելու համար։
Պուտինը վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ պատասխանել է այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ԱՄՆ–ի ֆինանսների նախարարության զեկույցում իր անվան բացակայությանը։
«Լսիր, վիրավորական է», – դահլիճի ծիծաղի տակ կովկասյան ակցենտով կատակել է նախագահը։
Պուտինը լրջանալով խոստովանել է. «Ես այդ փաստաթուղթը չեմ տեսել։ Թեև գործընկերներս առավոտից ինձ տեղեկացրել էին այդ մասին»։
Պուտինի կարծիքով` «մի օր կհանգեն այն գիտակցությանը, որ իմաստ չունի ինչ-որ ցուցակներ կազմել, սպառնալ, վախեցնել կամ զսպել մեր զարգացումը»։
«Ահա դա ամենագլխավորն է, ինչով մենք պետք է զբաղվենք` ղեկավարվելով հայտնի ասացվածքով. շունը հաչում է, իսկ քարավանը գնում», – ասել է Պուտինը։
Այսպես` կոչված «կրեմլյան ցուցակի» մեջ մտել են ՌԴ 210 քաղաքական գործիչներ և գործարարներ, ինչպես նաև օմբուդսմեններ և մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներ։