Արտակարգ դեպք Արզնիում. կնոջ դիակը գտել են ձորում

Ոստիկաններն ու քննիչները պարզել են մահացածի ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժնի և նույն բաժնի պահպանության բաժանմունքի ծառայողները հետախուզական աշխատանքների արդյունքում «Արզնի» առողջարանային համալիրի հարևանությամբ գտնվող ձորում՝ ժայռաբեկորների մեջ, հայտնաբերել են Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ՝ 48-ամյա Լաուրա Չ.-ի դին։

Ըստ shamshyan.com-ի` դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փրկարարները մեծ դժվարությամբ կարողացել են դին տեղափոխել անվտանգ վայր, որտեղից էլ Աբովյանի հիվանդանոցի հերթապահ խումբը կնոջ դին տեղափոխել է Աբովյանի դիահերձարան։

Կայքի տեղեկություններով՝ մահացածն այս տարվա հունվարի 12-ին դուրս էր եկել գյուղից և չէր վերադարձել, իսկ հունվարի 14-ին նրա անհետ կորելու վերաբերյալ Կոտայքի Ոստիկանություն էր դիմել քույրը։

Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։