Հարձակվել են Քաբուլի ռազմական ակադեմիայի վրա. 11 զոհ կա

Զինված անձինք այսօր հարձակվել են Քաբուլի ռազմական ակադեմիայի վրա։ Հարձակման հետևանքով մահացել են 11 զինվորական, վիրավորվել` 16-ը։
Sputnik

Ուսումնական հաստատության վրա հարձակվել են 5 զինյալ, նրանցից 3-ին հաջողվել է ոչնչացնել, ևս 1-ին ձերբակալել են:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը։