Ձիեր, տեսարաններ, ջրվեժ. էլ ի՞նչն է գրավում Հայաստանի զբոսաշրջիկներին. Holiday me

Հայաստանն ընդգրկվել է զբոսաշրջային հետաքրքիր ուղղությունների ցուցակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik.Holiday me զբոսաշրջային ծառայությունը համարում է, որ Հայաստան այցելողները պետք է անպայման սեփական աչքերով տեսնեն Երևանը, Ծաղկաձորը, Ջերմուկը, Սևանն ու Տաթևի վանքը։

Օտարերկրացու աչքերով. Սոչիի հայերն այլ են, կամ ինչու է հայաստանյան այցն անմոռանալի

«Ձեր օրը սկսեք լավ հյուրանոցում սննդարար նախաճաշից, այցելեք Սևանա լիճ, հիացեք գեղեցիկ տեսարանով։ Գնացեք Սևանավանք, որը գտնվում է Սևանա լճի ափին», — գրված է զբոսաշրջային ծառայության հոդվածում։

Հեղինակները խորհուրդ են տալիս մեկնել Ծաղկաձոր, քայլելով ուսումնասիրել քաղաքը, նստել ճոպանուղի և վայելել հիասքանչ տեսարանը։

Holiday me-ի տվյալներով` հետաքրքիր ուղղություն է համարվում Ջերմուկ առողջարանային քաղաքը։ Ճանապարհին կարելի է այցելել Նորավանքի եկեղեցի (XIII-XIV դդ.)։

«Իսկ հենց Ջերմուկում կարելի է վայելել ջրվեժի գեղեցկությունը, որը թափվում է 70 մետր բարձրությունից», — գրում է Holiday me-ի կայքը։

Հոդվածի հեղինակները ճանապարհորդներին խորհուրդ են տալիս Հայաստան մեկնել նաև ձի հեծնելու, դահուկով սահելու և ձյունագնաց քշելու համար։ Պարբերականը նշում է, որ զբոսաշրջիկներին հաստատ դուր կգա Սյունիքի մարզի «ՏաԹևերը»։