Հայաստան–Թուրքիա դիվանագիտական «խաղում» հաշիվը 1:0 է դարձել

Հայաստանը կատարում էր Թուրքիայի հետ բանակցությունների պայմանները։ Իսկ հրաժարվեց իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Հայաստանը սահմանված ժամկետներում իր տեսակետը կհայտնի Թուրքիայի հետ արձանագրությունների ճակատագրի մասին։ Այս մասին երկուշաբթի հայտնեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը 2017 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։

Տասը տարի առաջ Թուրքիայի հետ դիվանագիտության հիմնաքարը դնելով` Հայաստանը բոլոր այս տարիների ընթացքում հավատարիմ է մնացել ձեռք բերված պայմանավորվածություններին։ Ոչ թե Հայաստանն էր հրաժարվում կատարել դրանք, այլ Թուրքիան, ընդգծեց նախարարը։

Հայաստանի պատասխանը Թուրքիային` գնդակը թուրքական կիսադաշտում է

2009 թվականին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին ցյուրիխյան արձանագրությունները ստորագրելով` Հայաստանն ու Թուրքիան պարտավորվեցին կառուցել հարաբերություններ առանց նախապայմանների։ Սակայն Թուրքիան պայման առաջ քաշեց` Հայաստանից պահանջելով Արցախի «բռնազավթած տարածքներից» դուրս բերել ուժերը։

Այդ արձանագրությունները ՀՀ կառավարությունը ներկայացրեց խորհրդարանին` ընդառաջ քայլ անելով։ Այդ պատճառով էլ միջազգային հանրությունը վերջին տարիներին կրկնում էր, որ բանակցային գործընթացում գնդակը Թուրքիայի խաղադաշտում է։

«Բայց հիմա ավելի ճիշտ է ասել` գնդակը Թուրքիայի դարպասում է։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի սահմանած ժամկետում մենք կհայտնենք մեր դիրքորոշման մասին», — ասաց Նալբանդյանը։

Հիշեցնենք, որ Սարգսյանը հայտնել էր` Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար:

Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների: