Գողություն Երևանում. խանութից ծամոն ու քաղցրավենիք են տարել

Խանութի տերը հույս ունի, որ տեսախցիկների միջոցով հնարավոր կլինի գողերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Այս գիշեր գողություն է կատարվել Երևանում: Բաղյան 1/2 հասցեում գտնվող խանութից գողացել են ծխախոտներ, ծամոններ և քաղցրավենիքներ: Կոտրել են խանութի լուսամուտներից մեկը և ներս մտել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Լեռնագնացների ողբերգական վերելքն Արա լեռ. ի՞նչ է տեղի ունեցել իրականում

Խանութի սեփականատեր Ալինա Հակոբյանն ասել է` սա առաջին անգամ չէ, որ իր խանութից գողություն են կատարում։ Նախորդ դեպքը եղել էր սեպտեմբերին, որը, դեռ չբացահայտված, նորից կրկնվեց:

Նա ասել է, որ վնասը 500 հազարի է հասնում։ Կինը հույս ունի, որ տեսախցիկներն արձանագրած կլինեն գողության պահն, ու այն վերջապես կբացահայտվի:

Ըստ Ալինայի` հնարավոր է, որ 2 դեպքում էլ գողությունը կատարել են նույն անձինք, քանի որ նույն «ձեռագիրն» է: