ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Այս գիշեր գողություն է կատարվել Երևանում: Բաղյան 1/2 հասցեում գտնվող խանութից գողացել են ծխախոտներ, ծամոններ և քաղցրավենիքներ: Կոտրել են խանութի լուսամուտներից մեկը և ներս մտել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Խանութի սեփականատեր Ալինա Հակոբյանն ասել է` սա առաջին անգամ չէ, որ իր խանութից գողություն են կատարում։ Նախորդ դեպքը եղել էր սեպտեմբերին, որը, դեռ չբացահայտված, նորից կրկնվեց:
Նա ասել է, որ վնասը 500 հազարի է հասնում։ Կինը հույս ունի, որ տեսախցիկներն արձանագրած կլինեն գողության պահն, ու այն վերջապես կբացահայտվի:
Ըստ Ալինայի` հնարավոր է, որ 2 դեպքում էլ գողությունը կատարել են նույն անձինք, քանի որ նույն «ձեռագիրն» է: