Ռազմական խորամանկություն. ինչպես հայերին հաջողվեց կոտորել պարսկական անմահների գնդին

451 թվականի գարնանը հայերի դեմ շարժվող պարսից հարվածային բանակում կար մոտ 220 հազար ռազմիկ: Բանակը ղեկավարում էր գլխավոր հրամանատար Մուշկան Նիսալվուրտը, իսկ Մատյան գնդի հրամանատարն էր Դողվոջը:
Sputnik

Հայերի դեմ շարժվող պարսկական բանակում առկա էին սավարանների մեկ տասնյակ բյուրեղ, այսինքն՝ 100 հազար հեծյալ: Առանձնակի նշանակություն ուներ սավարանների ընտրյալ մասը՝ Մատյան գունդը, կամ անմահները, որն իր կազմում ուներ հատուկ ընտրած 10 հազար ռազմիկ: Մատյան գնդի ռազմիկները աչքի էին ընկնում ոչ միայն լավ պատրաստվածությամբ, այլ նաև մոլեռանդ նվիրվածությամբ՝ իրենց արքային և զրադաշտությանը:

451 թվականի մայիսի սկզբին պարսկական բանակը ներկայացավ Ավարայր իր ամբողջ հզորությամբ:

Վարդան Մամիկոնյանի տրամադրության տակ կար ամենատարբեր մակարդակի մոտ 100 հազար ռազմիկ: Հայկական բանակի հիմնական հարվածային ուժը հայոց 30 հազարանոց այրուձին էր: Հայոց բանակը չուներ պարսկականի սպառազինությունը, բայց ավելի շարժունակ ու մարտունակ էր: Հայկական հետևակը լավ էր կռվում լեռնային պայմաններում:

Թեթև հետևակն իր սպառազինության մեջ ուներ հայոց փառապանծ լայնալիճ աղեղը, որը մահացու խոցում էր մինչև 200 մետր հեռավորությամբ:

Հայկական բանակի մի մասը ռազմական գործին անծանոթ աշխարահազորն էր:

Արդյունքում նրանք կռվում էին քանակով մի քանի անգամ ավելի ու լավ սպառազինված բանակի դեմ: