ՀՀ նախագահի թեկնածուն հանդիպեց իշխող կոալիցիայի անդամների հետ

Արմեն Սարգսյանն այցելեց իշխող Հանրապետական կուսակցության և կոալիցիոն գործընկեր ՀՅԴ–ի գրասենյակներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Իշխող ՀՀԿ-ի առաջադրած ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպեց ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի անդամների հետ։

Նշենք, որ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին առաջարկել են դառնալ ՀՀԿ-ի նախագահի թեկնածու, նա խոստացել է «մտածել»։

Հայաստանը` միֆերի գերի. ինչով կզբաղվի «ժպտերես նախագահը»

Հանդիպման արդյունքները մեկնաբանեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։

«Մենք քննարկեցինք նրա տեսլականը։ Ներկայացուցիչներն իրենց հարցերն ուղղեցին նրան», — ասաց Հովհաննիսյանը։

Նա չբացեց փակագծերը` նշելով, որ Սարգսյանն անձամբ այդ մասին խոսելու հնարավորություն կունենա։

ՀՀԿ-ի քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովն իր հերթին լրագրողներին հայտնեց, որ Սարգսյանն ազգային փոքրամասնությունների կրթական, մշակութային իրավունքները պաշտպանելու պատրաստակամություն է հայտնել։

«Նա լավ, կրթված անձնավորություն է, միջազգային հարցերի վերաբերյալ պատկերացում ունի», — ասաց Հասանովը։

Հանրապետականների հանդիպումից հետո Սարգսյանը գնաց հանդիպելու դաշնակցականների հետ։

Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջարկել է երկրի ղեկավարը։