Ավտովթար Վանաձորում. չորս տուժածներից մեկի վիճակը ծանր է

«Ford»–ն ու «ՎԱԶ-2101»–ը բախվել են Վանաձորում, մեքենաներից մեկի ուղևորներին ու վարորդին տեղափոխել են հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Հունվարի 28-ին, ժամը 19:12-ին ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «3-րդ մաս» թաղամասի Նարեկացի փողոցի ավտոտնակների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Մահացած լեռնագնացը կին է. ողբերգական դեպք Արա լեռան լանջին

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Ford» մակնիշի (վարորդ՝ 1985 թ. ծնված Վ. Ա.) և «ՎԱԶ-2101» մակնիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել ճշտել) ավտոմեքենաները։

«ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ 1991 թ. ծնված Գ. Գ.-ը, 1975 թ. ծնված Մ. Ղ.-ը, 1978 թ. ծնված Ռ. Ս.-ը և վարորդը հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Գ. Գ.-ի և Մ. Ղ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատվել են բավարար, իսկ Ռ. Ս.-ինը՝ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: