Հայոց հաղթանակած բանակի զինվորին դիմավորում են երգ ու պարով

Հայերն ուրախությամբ ու հպարտությամբ են իրենց զավակներին ճանապարհում Հայոց բանակ՝ հայրենիքի սահմաններն անառիկ պահելու:
Sputnik

Կրկնակի ուրախությամբ էլ նրանք՝ ընտանիքով, հարևան-բարեկամով, ընկերներով դիմավորում են հայրենիքի հանդեպ պարտքը փառքով կատարած հայորդուն:

Հայերն ազգային երգ ու պարով, տոնական սեղանով ու հայկական եռագույնով են հերոսին դիմավորում: