Մահացած լեռնագնացը կին է. ողբերգական դեպք Արա լեռան լանջին

18 հոգուց բաղկացած արշավախումբը բարձրացել է Արա լեռ, ձյան սահքի պատճառով նրանցից երեքը սահել են դեպի ձորակ, մեկը մահացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Այսօր` հունվարի 28-ին, Արա լեռան լանջին մահացած լեռնագնացը կին է` 30-35 տարեկան։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։

Արտակարգ դեպք Հայաստանի լեռներում. ալպինիստները մնացել են ձյան տակ

Նա Էդգար Նավասարդյանի ալպինիստական խմբից է եղել։ Տուժել են երկու մարդ, մեկի ոտքն է վնասվել, մյուսի` ուսը։

Արշավախմբի մյուս անդամները չեն տուժել։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել ժամեր առաջ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ժամը 16:10-ին է ահազանգ ստացել, որ ալպինիստների խումբն օգնության կարիք ունի։

Պարզվել է, որ Վառվառակույս եկեղեցուց մոտ 500 մ դեպի հյուսիս-արևելք հատվածում լեռնագնացները բարձրացել են նշված հատված, նրանցից 3–ը ձյան սահքի պատճառով սահել են դեպի ձորակ:

Փրկարարները տուժածներ Հ. Հ.-ին և 1980 թ. ծնված Է. Ն.-ին լեռան վրայից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ:

Ն.-ի դին իջեցրել և իրենց մեքենայով տեղափոխել են Արագածոտնի մարզի Կարբի գյուղ և հանձնել շտապօգնության ավտոմեքենային: