Բաքվի կենտրոնում հզոր պայթյուն է տեղի ունեցել. կադրեր դեպքի վայրից

Բաքվի կենտրոնական Դիլյարա Ալիևայի փողոցում հզոր պայթյուն է որոտացել:
Sputnik

Պայթյունը տեղի է ունեցել մետրոյի «Մայիսի 28» կայարանի մոտ:

Ըստ նախնական տվյալների՝ պատճառը մոտակայքում գտնվող բազմահարկ շենքում գազի արտահոսքն է եղել։ Հարակից առևտրի կետերը ևս վնասվել են։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարար ջոկատները, ոստիկաններ, ժամանակավորապես փակվել է կենտրոնական պողոտան։

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով դեպքի վայրում գտնվող ոստիկանական աղբյուրներին, տեղեկացնում են, որ պայթյունի պատճառով երկու մարդ է զոհվել: