Սիրահարների ազգային տոնի` Սուրբ Սարգսի 5 առանձնահատկությունները

Սուրբ Սարգիս զորավարի օրը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Սուրբ Սարգսի օրը վերջին տարիներին Հայաստանում ամենասիրելի տոներից է դարձել։ Այն մեծ շուքով են նշում, երիտասարդները ուրախանում են, օրհնություն են ստանում ու, եթե բախտները բերի` նախատոնական գիշերը երազում իրենց ապագա ամուսնուն կամ կնոջն են տեսնում։

Ի՞նչն է Սուրբ Սարգիսի տոնն առանձնահատուկ դարձնում։

Գուշակություններ

Մի գեղեցիկ ավանդույթ կա։ Այդ օրը պատրաստում են հալվա, խաշիլ, փոխինձ, աղանձ։

Ճրագալույցի սուրբ պատարագից հետո մարդիկ վառվող մոմերով հեռացան եկեղեցուց. տեսանյութ

Պատրաստած ուտեստները սկուտեղի կամ ափսեի մեջ պետք է թողնել տան տանիքի կամ պատուհանագոգի վրա։ Եթե առավոտյան ուտեստի մեջ ոտնահետքեր տեսնեք, ապա դրանք թողել է Սուրբ Սարգսի ձին, որ հրեշտակների հետ անցել է ձեր տան մոտով։ Իսկ դա նշանակում է, որ այս տարի ձեր բախտը կբերի` դուք կգտնեք ձեր 2–րդ կեսին ու կամուսնանաք։

Միաժամանակ պետք է նշել, որ Հայ առաքելական եկեղեցին սիրահարներին կոչ է անում չվերածել գեղեցիկ ավանդույթը գուշակության, այլ հետևել օրվա պատգամին։

Աղի բլիթ կամ նախագուշակ երազ

Սուրբ Սարգսին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում։ Դրանից հետո հարկավոր է ոչ մի բան չուտել ու չխմել։ Ըստ ավանդության` երազում կարող է հայտնվել ապագա ամուսինը կամ կինը և մի բաժակ ջրով հագեցնել ծարավ երիտասարդի սիրտը։

Եթե սիրելի մարդը ձեզ երազում ջուր բերի, ապա դա նշան է ի վերուստ` դուք, անպայման, միասին կլինեք։

Похиндз

Տոնակատարություն

Այս տարի սիրահարների տոնը նշվում է հունվարի 27–ին։ Առավոտյան Սուրբ Սարգիս եկեղեցիներում պատարագ է մատուցվում։ Այս տարի պատարագից հետո Արարատյան Հայրապետական թեմը պարգևատրել է 22 զինծառայողի։ Ժամը 14:00–ին կսկսի խաչերով երթը` Մաշտոցի պողոտայից, Բաղրամյանի պողոտայով մինչև Սիրահարների այգի, որտեղ մեծ տոնական համերգ տեղի կունենա։ Շքերթը գլխավորում է դիմակավորված Սուրբ Սարգիսը։

Վալենտին, Վալենտին... նա եկավ և մնաց

Նշենք, որ Հայաստանում Սուրբ Սարգիսի օրը ազգային այլընտրանք է երիտասարդների կողմից սիրված օտարածին (կաթոլիկ) Սուրբ Վալենտինի օրվան։

Երիտասարդների օրհնություն

Սուրբ պատարագից հետո եկեղեցիներում երիտասարդներին օրհնելու արարողություն է անցկացվում։

Գոյություն ունեն նաև այլ ժողովրդական ավանդույթներ։ Սուրբ Զորավար Սարգիսը բոլոր սիրահարների օգնականն է համարվում, նա հրաշքներ է գործում ինչպես սիրահարների, այնպես էլ միայնակ սրտերի համար։

Այդ օրը երիտասարդները աղոթում են ու խնդրում սրբին իրենց աղոթքները Աստծուն հասցնել։ Ընդունված է համարել, որ սուրբը լսում է աղջիկների ու տղաների խնդրանքը։

Ուրախություն ու նվերներ

Վերջին տարիներին տարբեր հաստատություններ երիտասարդների համար հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպում` հայկական ազգային տոնը նշելու համար։

Այդ օրը սիրահարները միմյանց բացիկներ, ծաղիկներ ու քաղցրավենիք են նվիրում։