Թուրքիայի լավագույն բռնցքամարտիկը. «Երկաթե բռունցքի» երակներում հայի արյուն է հոսում

Աշխատել է 5–րդ դասարանից, 14 տարեկանում բարձրացել է ռինգ, որպեսզի հետագայում դառնա Թուրքիայի չեմպիոն և փառաբանվի ամբողջ աշխարհում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Ազգությամբ հայ Կարպիս Զաքարյանը Թուրքական հանրապետության առաջին բռնցքամարտիկն է։ Asbarez թերթը գրել է մարզիկի մասին։

Թուրքական բռնցքամարտի ապագա աստղը ծնվել է 1930թ-ին Ստամբուլի Շիշլի հայկական թաղամասում։ Թուրքիայում Կարպիսին կոչել են «Երկաթե բռունցք»։

«Զաքարյանը ստիպված էր հինգերորդ դասարանից աշխատել ընտանիքին օգնելու համար։ 14 տարեկանից նրա առաջ բացվել են բռնցքամարտի աշխարհի դռները, 1948թ-ին դարձել է Թուրքիայի չեմպիոն», — գրում է պարբերականը։

Կարպիսը ռինգ է դուրս եկել 251 անգամ, մենամարտել սիրողական և պրոֆեսիոնալ մարտերում։ Ընդամենը երկու անգամ է պարտվել։

1960թ-ից Զաքարյանն աշխատել է որպես պրոֆեսիոնալ մարզիչ։

1 / 3
Կարպիս Զաքարյան
2 / 3
Կարպիս Զաքարյան
3 / 3
Կարպիս Զաքարյան

Հիմա «Երկաթե բռունցքը» 88 տարեկան է, նա կնոջ հետ ապրում է այնտեղ, որտեղ ծնվել է և մեծացել` Շիշլի հայաբնակ թաղամասում։ Լեգենդար մարզիկի կյանքի և գործունեության մասին «Երեք տողան» եկեղեցական հիմնադրամի աջակցությամբ գիրք են գրել Ստամբուլի հայ Արամ Քուրյանը և գրող գրող Էրդեն Աքթօղուն։

Անցած տարի լույս է տեսել Զաքարյանի մասին ևս մի գիրք` «Որտե՞ղ ես, Կարո»։ Գրքի հեղինակ է դարձել թուրք գրող Էմին Թեմելը։