Վարչապետը պատմել է` ինչ է քննարկել Դվորկովիչի հետ

Հայաստանի վարչապետը Ռուսաստանի փոխվարչապետի հետ հանդիպել է Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը պատմել է, թե ինչ հարցեր է քննարկել Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում։ Այդ մասին Կարապետյանը գրել է Facebook սոցցանցի իր էջում։

«ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ քննարկել ենք հայ-իրանական սահմանին բացված Ազատ տնտեսական գոտում ռուսական բիզնեսի և կապիտալի ակտիվ ներգրավման, ԵԱՏՄ գործունեության հետ կապված հարցեր», — գրել է վարչապետը։

Նրա խոսքով` անդրադարձել են նաև գյուղատնտեսության, մասնավորապես անասնաբուծության ոլորտում համագործակցության հեռանկարներին։