ԳՁՕ–ի մասին խաբում են հայերին, թե ոչ, այդպես էլ չենք իմանա. փորձագետ

Մեթոդաբանությունը պետք է հաստատի կառավարությունը, բայց մինչ օրս չի հաստատել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Հայաստանում ԳՁՕ-ների առկայությունը ստուգելու պետական մեթոդաբանություն չկա։ Sputnik Արմենիայի թղթակցին այդ մասին ասաց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը։

ԳՁՕ-ով և նիտրատներով Հայաստանի «համեղ» քարտեզը. ի՞նչ և որտե՞ղ կստուգի գյուղնախարարությունը

Այսօր «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն` ԳՁՕ-ների առկայությունը պետք է մակնշվի, եթե ապրանքի մեջ դրա քանակությունը գերազանցում է 0,9%-ը։ Սակայն դեռ ոչ ոք չի համաձայնում ստուգել` արտադրողներից ով է խաբում, ով` ոչ։

«Ըստ օրենքի` կառավարությունը պետք է ստուգման մեթոդաբանություն կազմի, բայց մինչ օրս չի արել»,- ասաց Պիպոյանը։

Սննդի անվտանգության պետական ծառայությունում հայտնեցին, որ անհրաժեշտ փոփոխություններ կիրականացնեն 2018 թվականի ընթացքում, և մեթոդաբանությունը կհաստատվի արդեն նոր կանոնները մտցնելուց հետո։

Պետական ծառայությունն այս տարի մտադիր է բուսական արտադրության մեջ աղտոտիչների և ԳՁՕ-ների հանրապետական մոնիտորինգ անցկացնել։ Դրանից հետո հնարավոր կլինի ստուգել ոչ թե բոլոր սննդամթերքները հերթով, այլ միայն կասկածելի սննդամթերքը։

Ավելի վաղ ԵՏՀ-ի խորհուրդը որոշում էր կայացրել, որ 0,9% գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ պարունակող ապրանքների վրա անպայման մակնշում պետք է արվի։ Նման մակնշումն այսուհետև պարտադիր է պայման է ԵԱՏՄ-ի շրջանակում արտադրողների համար։