Հայաստանում հայտնաբերեցին «սեռական հարաբերությունների» համար հետախուզվողին. տեսանյութ

Թուրքմենստանի քաղաքացին բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները հայտնաբերել և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել Թուրքմենստանի քաղաքացու:

ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից հայտնում են, Դովրանովը հետախուզվում էր Թուրքմենստանի Քրեական օրենսգրքի պաշտոնեական լիազորությունների գերազանցման, ծառայողական կեղծիքի, անձին սեռական հարաբերության ստիպելու և դիտավորյալ սուտ հաղորդում տալու մեղադրանքներով:

Հետախուզվողի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: