ՄՏՍ-ի դուստրը պարզեցրել է բաժնետերերի օֆշորային «բուրգը»

Ընկերության փաստացի բաժնետերերը նույնն են։ Պարզապես «մաքրվել է» բաժնետերերի շղթան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. ՎիվաՍել-ՄՏՍ-ում կփոխվի բաժնետերերի շղթան։ Համապատասխան որոշումը կայացվել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում:

Ռուսաստանցի գործարարների հայկական նախագծերը. ներդրողների 5–յակը

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ընկերության փաստացի բաժնետերերը նույնն են` «ՄՏՍ» ՀԲԸ-ն, որին պատկանում է բաժնետոմսերի 80%-ը, և Ֆաթուշ եղբայրներին պատկանող լիբանանյան Fattouch Investment Group-ը (նրանց է պատկանում բաժնետոմսերի 20%-ը): Այսինքն՝ բաժնետոմսերի բաշխվածության կտրվածքով որևէ փոփոխություն չի եղել:

Փոփոխությունը կատարվել է միայն կառուցվածքային օպտիմալացման նպատակով, ինչը որևէ ազդեցություն չի ունենալու ընկերության գործունեության վրա: «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերությունը, որի բաժնետոմսերի 99.99%-ը պատկանում էր «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը, իսկ 0.01%-ը՝ Պավել Մաշարովին ու Արտյոմ Վասիլևին, հանդիսանալով միջանկյալ օղակ, պարզապես հանվել է բաժնետերերի շղթայից։

Փաստացի բաժնետերերը նույն են մնում։ Ընկերության գործունեության վրա սա որևէ կերպ չի անդրադառնա։

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը բաժանորդների քանակով Հայաստանի խոշորագույն բջջային օպերատորն է, ինչպես նաև ինտերնետ-մատակարարը։