Հայ միլիոնատիրոջ կինը մեծ սպորտ է վերադառնում

Հայտնի թենիսիստ Սերենա Ուիլյամսն ԱՄՆ հավաքականի թիմում կմրցի Նիդեռլանդների հավաքականի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը` հանրահայտ թենիսիստ Սերենա Ուլյամսն ԱՄՆ-ի հավաքականի կազմում կմասնակցի Դաշնության գավաթի համաշխարհային խմբի առաջին ռաունդին։ Ինչպես նշված է ԱՄՆ թենիսի ասոցիացիայի կայքում, նրանք կմրցեն Նիդեռլանդների հավաքականի հետ։

Հայ ամուսնու միլիոնանոց նվերը. Սերենա Ուիլյամսը ցուցադրել է իր շքեղ մատանին

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հայտնի մարզիկը չի պատրաստվում մեծ սպորտ վերադառնալ, այդ պատճառով էլ չի մասնակցել Australian Open-ի բաց առաջնությանը, որի մասնակցության հայտը ներկայացվել էր առաջնությունից մի քանի ամիս առաջ։

ԱՄՆ-ի և Նիդեռլանդների հանդիպումները կկայանան ամերիկյան Էշվիլում փետրվարի 10-ին և 11-ին։

Նշենք, որ «Մեծ սաղավարտի» մրցումների 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը թենիսից ժամանակավորապես հեռացել էր դստեր պատճառով։ Նրա և ամերիկահայ գործարար, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի առաջնեկը ծնվել է 2017 թվականի սեպտեմբերի 1-ին։ 3կգ 90 գրամ քաշով ծնված փոքրիկին ծնողներն անվանել են Օլիմպիա։