Ստեղծվել է տիրոջ տրամադրությունը զգացող մեքենա

Բրիտանացի մասնագետները ստեղծել և ներկայացրել են վարորդի տրամադրությունը, հույզերը զգացող համակարգով մեքենա:
Sputnik

Ժամանակին մարդուն առաջին իսկ խոսքից, հայացքից կամ հույզից հասկացող և նրա հրահանգները կատարող մեքենաները մեզ առասպել էին թվում, նման մեքենաներ հնարավոր էր տեսնել թերևս հանրահայտ 007 գործակալի՝ Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերում:

Բայց, պարզում է, այդ գաղափարը մեր օրերում աստիճանաբար իրականություն է դառնում: Բրիտանացի մասնագետները մշակել և հանրությանն են ներկայացրել այնպիսի մեքենա, որը կարող է առանց ավելորդ խոսքերի զգալ իր ղեկի առաջ նստած մարդու տրամադրությունը՝ ընդամենը նրա դեմքի արտահայտությամբ:

«Սա Buzz Car-ն է, որը որոշակի հոգեբանական ազդակորսիչների միջոցով կարողանում է վերահսկել վարորդի հուզական վիճակը: Մեքենան վերլուծում է մարդու մարմնի շարժումները և այն, թե ինչպես է վարորդը ենթագիտակցաբար արձագանքում այս կամ այն իրավիճակում»,- ասում է մեքենայի տեխնիկական ձևավորող-ոճաբան Կավան Ֆիանսը:

Մի խումբ գիտնականների հավաստիացմամբ՝ ապագայում նաև հնարավոր կլինի մեքենաների համար կիրառել ժեստերի միջոցով ղեկավարող հատուկ համակարգեր: Դրանց շնորհիվ վարորդը հնարավորություն կունենա գլխի շարժումով պատասխանել հեռախոսազանգերին կամ կարճ պտտող շարժումների միջոցով ղեկավարել ձայնային համակարգերը: