Հայ–հնդկական տանդեմ. Մուկուչյանը գեղեցկացրել է մեգաաստղ Այշվարիա Ռային

Բոլիվուդի աստղ Այշվարիա Ռայը կրկին դիմել է հայ ոճաբան Մարիաննա Մուկուչյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Հնդկաստանում հայտնի ոճաբան Մարիաննա Մուկուչյանը կրկին աշխատում է Բոլիվուդի աստղ Այշվարիա Ռայի հետ։ Մուկուչյանն այդ մասին հայտնել է Instagram-ում։

«Այշվարիա Ռայ Բաչչանը Dabboo Ratnani ամենամյա օրացույցի համար», —մեկնաբանել է լուսանկարը Մուկուչյանը։

Մուկուչյանն առաջին անգամ չէ, որ համագործակցում է Այշվարիա Ռայի և Բոլիվուդի այլ աստղերի հետ։ Մարիաննան աշխատել է Նյու Յորքում, Քեյփթաունում, Դուբայում։ Նա աշխատել որոշ ամսագրերում, որից հետո առաջարկ է ստացել Բոլիվուդից։

 

Մուկուչյանը բոլիվուդյան կարիերան սկսել է Պրիանկա Չոպրայի և Ալիա Բատի հետ համագործակցությունից։

Նա խոստովանում է, որ բոլիվուդյան բոլոր աստղերից ամենահեշտը հենց Այշվարիայի հետ աշխատելն է։

Մարիաննան երգչուհի Իվետա Մուկուչյանի հարազատ քույրն է։