Ո՞ւմ հետ կխաղա Հայաստանը ՈւԵՖԱ-ի ազգերի լիգայում. վիճակահանության արդյունքը հայտնի է

Հայաստանին բաժանեցին Ադրբեջանից, որի հավաքականը հանդես կգա երրորդ խմբում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հունվարի 24-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղի է ունենում ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:

«Արսենալը» վաղուց էր ընկել Հենրիխ Մխիթարյանի հետևից. Արսեն Վենգեր

Հայաստանի հավաքականն ընդգրկվեց D դիվիզիոնի 4-րդ խմբում, որտեղ մրցակիցներն են ՆՀՀ Մակեդոնիայի, Ջիբրալթարի ու Լիխտենշտեյնի հավաքականները:

Վիճակահանության ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվեցին տարբեր խմբերում։ Ադրբեջանի հավաքականը հայտնվեց նույն դիվիզիոնի երրորդ խմբում։

Ազգերի լիգան ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող նոր մրցաշար է, որի ընթացքում եվրոպական հավաքականները բաժանվել են 4 դիվիզիոնի՝ ըստ իրենց վարկանիշների: Յուրաքանչյուր դիվիզիոնի հաղթողը նվաճելու է Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:

Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները կայանալու են 2018 թվականի սեպտեմբեր — նոյեմբեր ամիսներին: