Ֆարանգ տատը 117 տարեկան է և Հայաստանի ամենատարեց քաղաքացին. տեսանյութ

Տատն արդեն դժվարությամբ է խոսում, բայց չի մոռանում օրհնանքներն ու իր հարուստ ընտանիքի պատմությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող ամենատարեց անձը 117 տարեկան Ֆարանգ Բաղդասարյանն է։ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ֆարանգ տատի մասին պատմող տեսանյութը և երկաթյա առողջություն մաղթել նրան։

«Ուշագրավն այն է, որ Հայաստանում 20 ամենատարեց անձանցից ոչ մեկը ծերանոցում չի բնակվում»,- գրել է Բիչախչյանը։

Նա շեշտել է` ընտանեկան ջերմությամբ լցնենք մեր մեծերի առօրյան. նրանք ոչ մի բան չեն խնայել մեզ համար։