«Տատի աչքերը քոռանան». Ռուսաստանում հայ տատիկը ռինգում հարվածել է թոռան մրցակցին

Համացանցում հայտնի դարձած տատիկը, որն ըմբշամարտի մրցաշարի ժամանակ հարվածել է թոռան հակառակորդին, հայուհի է։
Sputnik

Ռոստովի մարզում ըմբշամարտի «Գուրաշ» մրցաշարի ժամանակ թոռանը պաշտպանած տաքարյուն տատիկը հայուհի է։

Տեսանյութում լսվում է մարզչի խոսքը, որը հայերենի բարբառներից մեկով խորհուրդներ է տալիս մարզիկին` Արշակին։

Տատիկին դուր չի գալիս, թե ինչպես է մրցակիցը վայր գցում թոռանը, և նա բռունցքներով նետվում է ռինգ։ Տաքարյուն տատիկը մոտ է վազում և սկսում հարվածել մյուս մարզիկին հենց մարտի ընթացքում։

Ավելի ուշ ռուսական ԶԼՄ–ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ տատիկն իսկապես հայ է, նա անհանգստացել է թոռան համար, ուստի այդպես է վարվել։