Արմեն Ջիգարխանյանին դուրս գրեցին հիվանդանոցից

Բժիշկները վախենում էին, որ դերասանը կարող էր սրտի հետ կապված բարդություններ ունենալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել Պիրոգովի անվան №1 քաղաքային կլինիկական հիվանդանոցից, նրա վիճակը բավարար է, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

Նա Արմենի մահն էր ուզում. Մազուրը բացահայտել է ճշմարտությունը Ջիգարխանյանի կնոջ հղիության մասին

Ջիգարխանյանը հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 17-ին վիրուսի պատճառով, նրա վիճակը միջին ծանրության էր գնահատվում։ Անցկացվել է կարդիոմոնիտորինգ` սրտի հետ կապված բարդություններից խուսափելու համար։

Մի շարք հետազոտություններ իրականացնելուց հետո բժիշկները որևէ լուրջ հիվանդություն չեն հայտնաբերել։

Ավելի վաղ դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը հայտնել էր, որ արտիստն Ամանորին հանգստացել է և շատ եռանդուն է եղել, բայց քանի որ դերասանի մոտ վիրուսային երևույթներ են նկատվել, այդ պատճառով նրան հիվանդանոց են տեղափոխել։