Անժելա Սարաֆյանը մոլագար մարդասպանի ընկերուհին կդառնա Ջոն Մալկովիչի հետ նույն հարթակում

Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը կխաղա ժամանակակից ամենասարսափելի մարդասպաններից մեկի մասին պատմող ֆիլմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Հոլիվուդյան աստղ Անժելա Սարաֆյանը ամերիկյան ռեժիսոր Ջո Բերլինգերի ֆիլմում կմարմանվորի մոլագար մարդասպանի ընկերուհու դերը։ Ֆիլմի նախնական անվանումն է «Չափազանց վտանգավոր, ապշեցուցիչ չար ու զզվելի»։ Այս մասին հայտնում է deadline.com կայքը։

Պարբերականը նշում է, որ Անժելային արդեն հաստատել են այդ դերում։

Հայ արքայադուստրը` Vogue–ի էջերում. հոլիվուդյան աստղը կփայլի հանրահայտ ամսագրում

Ֆիլմի սցենարի համար հիմք են ծառայել մարդասպան Թեդ Բանդիի` նախորդ դարի 70-ականներին կատարած հանցագործությունները։

Անժելայի գործընկերներն են լինելու Զաք Էֆրոնը և Լիլի Քոլինզը։ Դերասանների համաստեղությունը կհամալրի լեգենդար Ջոն Մալկովիչը. նա հանդես կգա Էդվարդ Կովարտի դերում, որը նախագահել է Թեդ Բանդիի դատավարությունը։ Մարդասպանին մահապատժի են դատապարտել։

Անժելա Սարաֆյանը ծնվել է Հայաստանում, 4 տարեկանից ապրում է ԱՄՆ-ում: 2000 թ.-ին Սարաֆյանն առաջին անգամ էպիզոդիկ դերով հանդես է եկել «Հեքիաթներ» հեռուստանովելում, այնուհետև խաղացել է բազմաթիվ այլ սերիալներում։ Անժելան խաղացել է «Տիկնիկ», «Kabluey», «Տեղեկատուները», «Գեղեցիկ կյանք» ֆիլմերում, ինչպես նաև մարմնավորել է եգիպտացի վամպիր Տիայի դերը «Մթնշաղ. լուսաբաց. մաս 2» ֆիլմում։

Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմում Սարաֆյանը մարմնավորել է Մարալի կերպարը: