Թուրքերի ու քրդերի բախումը Հանովերի օդանավակայանում. տեսանյութ

Քուրդ ցուցարարներն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները կռվել են Հանովերի օդանավակայանում։
Sputnik

Զանգվածային ծեծկռտուքը տեղի է ունեցել երեկ` դեկտեմբերի 22-ին։ Քրդերը հանպատրաստից ցույց են կազմակերպել` բողոքելով Սիրիայում թուրքական ռազմական գործողություններից դեմ։ Նրանք մեղադրանքներ են ուղղել Էրդողանին։ Դրան ի պատասխան` Ստամբուլի չվերթին սպասող ուղևորները հարձակվել են նրանց վրա։

Ծեծկռտուքի մասնակիցների թիվը հասել է 180-ի։; Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, որոնք ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել։