Հայի և ուզբեկի խառնուրդը. հայ լուսանկարչի բացառիկ նախագիծը

Sputnik

Երկու տարի առաջ համացանցում հայտնվեց «Խառնածինների գեղեցկությունը» խորագիրը կրող լուսանկարչական հետաքրքիր նախագիծը։ Հեղինակը Մոսկվայում բնակվող հայ լուսանկարիչ Նաիրա Հովհաննիսյանն էր, որն ուզում էր ցույց տալ, թե ինչ գեղեցիկ են տարբեր ազգերի ծնողներից ծնված երեխաները։

Նախագծի շրջանակում արված լուսանկարներն առաջին անգամ հրապարակվեցին Նաիրա Հովհաննիսյանի պաշտոնական կայքում։

Աղոթեք ու ամուսնացեք Հայաստանում, կամ ինչու են լիբանանցիները մեր երկիր ժամանում

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Նաիրան ասաց, որ նախագծի շարունակության մասին դեռ չի մտածել, բայց, ամենայն հավանականությամբ, նույն երեխաներին կլուսանկարի հինգ տարի անց։

«Վաղուց էի նկատել, որ խառն ամուսնություններից ծնված երեխաներն առանձնակի գեղեցկություն ունեն»,- ասաց նա։

Լուսանկարչի խոսքով` նրանք ժառանգում են ծնողներից յուրաքանչյուրի ազգային գծերը և արդյունքում յուրահատուկ արտաքին են ունենում։

«Սլավոնական նուրբ գծեր` հայկական հոնքերի և թարթիչների համադրությամբ, աչքերի ասիական բացվածք ու գանգուր մազեր… Ես ուզում էի ցույց տալ, թե որքան տարբեր, գեղեցիկ և լուսավոր երեխաներ են ծնվում տարբեր ազգություն ունեցող ծնողների միությունից», — ասաց նա։

Նաիրան նշեց նաև, որ առաջիկա երկու տարվա ընթացքում պատրաստվում է Հայաստանի հետ կապված հետաքրքիր նախածեր անել։

«Ֆոտոնախագծի երեք գաղափար ունեմ, որոնք ուղղակիորեն կապված են Հայաստանի և հայ ժողովրդի հետ։ Դրանցից մեկը ես կուզեի իրականացնել մոտակա երկու տարվա ընթացքում», — պատմեց նա։

Լուսանկարիչն ավելացրեց, որ նախագծերից յուրաքանչյուրի իրականացման համար շատ ժամանակ և ֆինանսական միջոցներ են հարկավոր։

1 / 16
Վագիֆ, 9 տարեկան
Հայրն ադրբեջանցու և ռուսի խառնուրդ է, մայրը` հայի և ռուսի խառնուրդ
2 / 16
Եվա, 5 տարեկան
Հայրը կորեացի է, մայրը` ռուսի, ուկրաինացու և հրեայի խառնուրդ
3 / 16
Դանիիլ, 7 տարեկան
Հայրը թաթար է, մայրը` վրացի
4 / 16
Աննա, 8 տարեկան
Հայրը հայ է, մայրը` ռուս
5 / 16
Տիմուր, 7 տարեկան
Հայրն ադրբեջանցի է, մայրը` ռուս
6 / 16
Քսենյա, 9 տարեկան
Հայրը հրեա է, մայրը` ռուսի և թաթարի խառնուրդ
7 / 16
Դոմինիկ, 6 տարեկան
Հայրը` վրացու և թաթարի խառնուրդ է, մայրը` օս
8 / 16
Մայա, 5 տարեկան
Հայրը ռուս է, մայրը` հայ
9 / 16
Լեոն, 5 տարեկան
Ազգությունը հստակ հայտնի չէ
10 / 16
Սալմա, 4.5 տարեկան
Հայրն ուզբեկ է, մայրը` հայ
11 / 16
Դանիել, 6.5 տարեկան
Հայրը նիգերիացի է, մայրը` ռուս
12 / 16
Էլիզա, 5 տարեկան
Հայրը հայի ու վրացու խառնուրդ է, մայրը` ռուս
13 / 16
Լուկաս, 5 տարեկան
Հայրը բելգիացի է, մայրը` ռուս
14 / 16
Ալիսա, 5 տարեկան
Հայրը ռուս է, մայրը` ուզբեկի և թաթարի խառնուրդ
15 / 16
Լեո, 6 տարեկան
Հայրն աֆրիկացի է, մայրը` ռուս
16 / 16
Լուկյան, 5 տարեկան
Հայրն ուկրաինացու և ռուսի խառնուրդ է, մայրը` թաթար