Հայաստանում մարդիկ ավելի քիչ փող են ստանում, քան Ադրբեջանո՞ւմ. ԿԲ–ի նախագահը սա միֆ է համարում

Այսօր Հայաստանում միջին աշխատավարձը գրեթե մեկ քառորդով շատ է, քան Ադրբեջանում, իսկ գները 10 անգամ ավելի դանդաղ են աճում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Պետք չէ մտածել, որ Հայաստանում աշխատավարձերն ու կենսաթոշակներն ավելի ցածր են, քան հարևանների մոտ։ Այս մասին ԱԺ-ում գնաճի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

Ջավադյան. «Տարեկան գնաճը գրեթե համընկել է կանխատեսումներին և դարձել է 2,6%»

«Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումները կազմակերպել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը։

Վերջին երկու տարում Հայաստանում գնաճը կազմել է 1,5 տոկոս, Վրաստանում` 8,6 տոկոս, Ադրբեջանում` 24,6 տոկոս, Ռուսաստանում` 8 տոկոս, Ուկրաինայում` 27,8 տոկոս։

2018թ-ին ԿԲ-ն կանխատեսում է, որ հարկերի և հարկային ստուգումների պատճառով երկրում գները կարող են բարձրանալ առավելագույնը 1,3 տոկոսով։

«Համեմատեք իմ նշած ցուցանիշների հետ», — ասաց Ջավադյանը։

Ինչ վերաբերում է բարեկեցության ցուցանիշներին` միջին աշխատավարձերին և կենսաթոշակներին, ինչպես նաև մեկ անձին բաժին ընկնող ՀՆԱ-ին, ապա շատերը կարծում են, որ Հայաստանում այն ավելի ցածր է, քան հարևանների մոտ։

«Իրականում դա ուղղակի միֆ է», — ասաց Ջավադյանը։

Նշենք, որ Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է մոտ 188 հազար դրամ (309 դոլար), Ադրբեջանում` 520 մանաթ (305 դոլար)։