Եվրասիական միությունը հայերին հավի ու ձկան մսից չի զրկի

Հայաստանն ավելացրել է հավի մսի ու ձկան ներմուծման քանակը ԵԱՏՄ երկրներից, որոնց միջև մաքսատուրք չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, հունվարի 23 — Sputnik. Սոցիալական կարևորություն ունեցող ապրանքների եվրասիական տուրքերը Հայաստանին չեն խանգարի։ Այս մասին ասաց ԱԺ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը թանկացումների վերաբերյալ լսումների ժամանակ։

Հայաստանում տրանսպորտի գները շղթայական էֆեկտ չեն ունենա. պարզաբանում է հարկայինը

Լսումները կազմակերպել էր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը` կապված ակցիզի պատճառով (10-15 տոկոսով) վառելիքի (բենզին, դիզել, գազ) գների աճի և կարագի ու մսի շուկայի տատանումների հետ։

Հանրապետությունը սկսել է կա՛մ ավելի շատ արտադրել, կա՛մ Եվրասիական միությունից ներմուծել այն ապրանքների մեծ մասը, որոնց մաքսատուրքն ավելացել է։

Աճել է կարագի մաքսատուրքը, ինչն ազդել է նաև գնի վրա (թեև այստեղ «մեղավոր են» հիմնականում ամբողջ աշխարհի շուկայական գները)։ Սակայն վերջին տարիներին Հայաստանը սկսել է ավելի շատ կարագ գնել արտասահմանից, այդ թվում` Ռուսաստանից ու Բելառուսից։ Իրավիճակն ավելի վառ է դրսևորվում կաթի փոշու դեպքում, որն ակտիվորեն օգտագործում են տեղի արտադրողները։

Աճել է նաև արևածաղկի յուղի մաքսատուրքը, սակայն Հայաստանում դրա գները նույնիսկ նվազել են, քանի որ Հայաստանում հիմնականում ռուսական արտադրության յուղ է վաճառվում, և մաքսատուրքը դրա վրա չի ազդում։

Ավելացել է ձկան ու հավի մսի մաքսատուրքը։ Սակայն ներկրված սառեցրած ձուկը շուկայում այդքան էլ շատ չէ (10%-ից քիչ — խմբ.)։ Հայաստանում ձուկը հիմնականում տեղական է` Սևանա լճից ու արհեստական լճերից։

«Հավի միսն ավելի շատ են ներմուծում, բայց վերջին տարիներին ավելի շատ սկսել են Ռուսաստանից ներմուծել»,- նշեց Շաբոյանը։

Հիշեցնենք` 2017 թվականի հունվար-դեկտեմբերին գնաճը Հայաստանում 2,6% է կազմել։