Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը հանրահայտ ապրանքանիշի դեմքն է դարձել

Եվգենյա Մեդվեդևայի հետ համագործակցությունը տարբեր մարզաձևերում հանդես եկող կին մարզիկների աջակցմանն ուղղված ավանդույթների շարունակություն կդառնա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Pantene Pro-V-ն հպարտությամբ հայտարարել է, որ սկսում է համագործակցել Ռուսաստանը ներկայացնող հայտնի գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևայի (Բաբասյան) հետ։ Այդ մասին հայտնում է dni.ru առցանց պարբերականը։

Նրա մասնակցությամբ գովազդային արշավը կկոչվի «Pantene-ի հետ ավելի ուժեղ։ Անկախ ամեն ինչից»։

Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը պատմել է` ինչից է հաճույք ստանում

«Ուրախ եմ, որ դարձել եմ Pantene Pro-V-ի գեղեցկության դեսպանը։ Ապրանքանիշի փիլիսոփայությունն ինձ հոգեհարազատ է, չէ՞ որ ուժն իսկապես նոր գեղեցկություն է։ Ուժեղ լինելը նշանակում է լինել անխոցելի։ Կյանքում տարատեսակ իրադարձություններ են լինում, երբեմն թվում է, որ ավելի վատ լինել այլևս չի կարող, սակայն հենց այդ դժվարությունները հաղթահարելով ենք մենք ավելի ուժեղ դառնում, անկախ ամեն ինչից։ Ուժեղ լինելը նշանակում է գեղեցիկ լինել», — ասել է Եվգենյան։

Մեդվեդևան աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, 2015 և 2016 թվականների «Գրան Պրի» շարքի եզրափակիչ մրցափուլի հաղթող, 2017 թվականին Տոկիոյում կայացած թիմային աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ Մի քանի անգամ ռեկորդներ է գրանցել տարբեր մրցաշարերի կարճ և կամավոր ծրագրերում։

Եվգենյային սահադաշտ է տարել մայրը` նրա կյանքի գլխավոր խորհրդատուն։ Միևնույն ժամանակ մայրը երբեք հեռուստացույցով չի հետևում նրա ելույթներին, իսկ տատիկը բաց չի թողնում ոչ մի ելույթ։

Հարցազրույցներից մեկի ժամանակ աղջիկը պատմել է, որ սահադաշտ է մտել 3.5 տարեկանում և հենց սկզբից էլ սիրել է գեղասահքը։ Նա կարծում է, որ սպորտն այդ տարիքում կարևոր է ֆիզիկական զարգացման համար, և ճիշտ է, որ երեխաների փոխարեն ամեն ինչ որոշում են ծնողները։